Հետևեք մեզ։

Ո՞վ է Թուրքիայի նոր ԱԳ նախարարը

01:19, 04 հունիս 2023
Ո՞վ է Թուրքիայի նոր ԱԳ նախարարը

 

Այսօր Թուրքիայում կայացավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որից հետո վերջինս ներկայացրեց Կառավարության նոր կազմը։ Ըստ այդմ՝ Մևլութ Չավուշօղլուն այլևս Թուրքիայի ԱԳ նախարարը չէ, այդ պաշտոնում նշանակվել է Հաքան Ֆիդանը։

 

Ո՞վ է Հաքան Ֆիդանը

 

 

2010 թվականի մայիսի 27-ից մինչև 2015 թվականի փետրվարի 7-ը Ֆիդանը եղել է Թուրքիայի անվտանգության ծառայության ղեկավարը և այդ պաշտոնից հրաժարական է տվել` Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:

 

 

Էրդողանը 2015 թվականի փետրվարի 8-ին պատասխանելով լրագրողների՝ Ֆիդանի հրաժարականի վերաբերյալ հարցին, նշել էր , որ ինքը սխալ է համարում պատգամավորության թեկնածություն առաջադրվելու համար նման լուրջ և երկրի անվտանգության համար կարևոր կազմակերպության նախագահի հրաժարականի ներկայացումը:

 

 

2015 թվականի մարտի 9-ին նա հայտարարել վ, որ չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին և վերադարձել է Թուրքիայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնին։

 

 

2009 թվականին Հաքան Ֆիդանը Օսլոյում մասնակցել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ գաղտնի խաղաղ բանակցություններին, ինչպես նաև զրուցել է Աբդուլլահ Օջալանի (Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ցմահ դատապարտված առաջնորդ) հետ։

 

2023 թվականի հունիսի 3-ին նշանակվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար։

 

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ արդեն նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից։