Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը:
Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը երկրից բացակայելու արգելքը, մնաց անփոփոխ։
«Այս պահին դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է, որովհետև այդ վերդիկտը բխում է գործով հավաքված ապացույցների ծավալից։ Հաջորդիվ դատարանը անդրադառնալու է պատժի հարցին»,–լրագրողներին ասաց պաշտպան Րաֆֆի Ասլանյանը։
Դատարանը հրապարակեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը
08:15, 30 հուլիս 2025