Հետևեք մեզ։

Քննչական կոմիտեն անդրադարձել է Սարյան փողոցում քաղաքացուն առերևույթ հարվածելու դեպքին

12:14, 04 հունիս 2023
Քննչական կոմիտեն անդրադարձել է Սարյան փողոցում քաղաքացուն առերևույթ հարվածելու դեպքին
Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող' Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
 
 
Տեսանյութն առանց ձայնի` այստեղ։