Հետևեք մեզ։

Պրոբացիոն ծառայությունը մինչ այս պահն Աշոտյանի փաստաբանից դիմում չի ստացել․ խոսնակ

13:48, 30 հուլիս 2025
Պրոբացիոն ծառայությունը մինչ այս պահն Աշոտյանի փաստաբանից դիմում չի ստացել․ խոսնակ

Պրոբացիոն ծառայությունը մինչ այս պահն Աշոտյանի փաստաբանից դիմում չի ստացել, @ArmeniaSputnik-ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։

Ըստ գործող ընթացակարգի՝ փաստաբանը պետք է գրավոր դիմի Պրոբացիոն ծառայության պետին, ներկայացնի հիմնավորումներ, տվյալներ այն մասին, թե երբ, ինչքան ժամանակով, ինչու և ուր պետք է այցելի իր պաշտպանյալը։ Պրոբացիոն ծառայությունն իր հերթին դիմում է վարույթն իրականացնող մարմնին, հաստատումը ստանալուց հետո իրականացնում է ուղեկցումը։

Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանի փաստաբան Աթանեսյանը ասել էր, որ տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանը ատամնաբույժի կարիք ունի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները