Բյուրեղավանի համայնքապետարանին առնչվող քրվարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում: 24News–ին փոխանցեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Հաստատում ենք, որ Բյուրեղավանի համայնքապետարանին առնչվող ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում»,- տեղեկացրեց նա: