Հետևեք մեզ։

«Փյունիկ աղջիկները» թիմը պատմական հաղթանակ է տարել կանանց Չեմպիոնների Լիգայում

18:09, 30 հուլիս 2025
«Փյունիկ աղջիկները» թիմը պատմական հաղթանակ է տարել կանանց Չեմպիոնների Լիգայում

«Փյունիկ աղջիկները» թիմը պատմական հաղթանակ է տարել կանանց Չեմպիոնների Լիգայում:

ՈւԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի կիսաեզրափակիչում Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում այսօր մեր թիմը ուժերը չափել է բուլղարական «Սոֆիայի» հետ և հաղթել 1:0 հաշվով։ Գոլի հեղինակ է դարձել Վերոնիկա Ասատրյանը:

Հաջորդ փուլում, որը կկայանա օգոստոսի 3-ին, մեր թիմն ուժերը կչափի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։

 

 

Վերլուծական