Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց տեղեկություն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում: Նշանակվել է ծառայական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Ըստ աղբյուրի՝ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպի տեսագրությունը տարածվել է համացանցում։
«Մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկություն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում:
Նշանակվել է ծառայական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասվում է պարզաբանման մեջ: