Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. հունիսի 02-ի ժամը 23:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում գտնվող առևտրի սրահներից մեկի դիմաց, առանց վառելիքի բացթողման կտրոնի առկայության լիցքավորում կատարելու պահանջի պատճառով նույն քաղաքի մի խումբ բնակիչների միջև առաջացած վիճաբանության ժամանակ նրանց կողմից խմբով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու և սրահի գույքը վնասելու դեպքի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի քննչական կոմիտեն։
Ըստ աղբյուրի՝ խուլիգանության կատարելու կասկածանքով Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի թվով յոթ բնակիչ ձերբակալված են։
Նախաքննությունը շարունակվում է։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: