Հետևեք մեզ։

ԿԼ․ «Թույլ» Արարատ-Արմենիան հաղթեց «հզոր» Ունիվերսիտատեա Կլուժին

23:53, 31 հուլիս 2025
ԿԼ․ «Թույլ» Արարատ-Արմենիան հաղթեց «հզոր» Ունիվերսիտատեա Կլուժին

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Սիբիուի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ և հաղթեց մրցակցին 2:1 հաշվով։ Այս մասին գրում է Armsport.am-ը:

 

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին «Ունիվերսիտատեա Կլուժի» բոսնիացի հարձակվող Յովո Լուկիչը։ 53-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

Հաղթական գոլը 117-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» խփեց գանացի հարձակվող Պոլ Այոնգոն:

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում կմրցի Պրահայի «Սպարտայի» հետ։

Վերլուծական