Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված «49th Vila de Sitges Open» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերիացիան։
Երկրորդ հորիզոնականը նույնպես զբաղեցրել է հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։
Մանուէլը և Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։
Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր հաջողություններ: