Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը դարձել է Շվեդիայում անցկացված երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող: Հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Արդյունքում Մարիան 52,4 կետով բարելավեց արագ շախմատի վարկանիշը և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի վարկանիշը։
Շնորհավորում ենք Մարիային և մաղթում նոր հաղթանակներ։