Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրյալի պաշտպանն այսօր կրկին հայտարարել է, որ Սոնան վերջին պահին դիտավորությամբ փորձել է խոչընդոտել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ընթացքը, այս մասին հայտարարել է Մնացականյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Իհարկե, դեպքի տեսագրությունը բոլորին է հասանելի, իսկ նման հայտարարության բարոյական կողմը չքննարկենք, բայց դրանից տպավորություն է ստեղծվում, որ ոմանց ընկալմամբ՝ վրաերթի ենթարկված հանգուցյալն ահաբեկիչ էր, իսկ նրան վրաերթի են ենթարկել ահաբեկչական ակտը կանխելու նպատակով, գուցե նաև վերադասի ցուցումո՞վ…
Ապա, ի՞նչ անզգույշ հանցանքի մասին է խոսքը, ստացվում է, որ տուժողի սպանության իրավաչափության պայմաններ պետք է քննարկվեն»,- նշել է փաստաբանը։