Հետևեք մեզ։

Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

09:31, 05 հունիս 2023
Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Զլատան Իբրահիմովիչն ավարտել է կարիերան։

 

«Դժվար եմ շնչում, բայց ամեն ինչ լավ է։ Այնքան հիշողություններ «Սան Սիրոյում»… Սկզբում այն ինձ սեր տվեց, իսկ հետո երջանկություն։

 

Շնորհակալ եմ ընտանիքիս համբերության համար։ Շնորհակալ եմ իմ երկրորդ ընտանիքին՝ խաղացողներին, մարզչին, անձնակազմին, ղեկավարներին։ Ով վերջապես, սրտանց ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին։

 

Ժամանակն է հրաժեշտ տալ ֆուտբոլին, բայց ոչ ձեզ»,- ասել է «Միլանի» հարձակվողը։

 

Զլատանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թվականին։