ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է, և նա շուտով կլինի ազատության մեջ։ Այս մասին հայտնել է ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը:
Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հայտնել է, որ տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։