Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արմեն Գրիգորյանին

10:21, 05 հունիս 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արմեն Գրիգորյանին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է Հանրային ՀԸ-ի եթերում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին:

«Հակառակ նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի 9-րդ կետի՝ հայկական կողմը դեռևս չի վերականգնում տրանսպորտային կապը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, երկարացնում է գործընթացը տարբեր պատրվակներով։ 

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումն ապահովելու փոխարեն քաղաքական վեճերի ճանապարհ բացելը Հայաստանի կողմից գործընթացին խոչընդոտելու վառ օրինակ է»,- ասված է ԱԳՆ պատասխանում։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանազատման գործընթացին՝ երկրի ԱԳՆ-ից նշել են, որ իր որոշ հարևանների հետ Ադրբեջանի կողմից իրականացվող սահմանազատման գործընթացը հիմնված էր ոչ թե հատուկ ընտրված քարտեզի վրա, այլ բոլոր իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի վերլուծության և վերանայման վրա.

«Այս փորձը հնարավոր է կիրառել Հայաստանի հետ հարաբերություններում ևս։ Այս առումով 1975 թվականի քարտեզը պնդելու փոխարեն, հայկական կողմի համար ավելի օգտակար կլիներ սահմանազատման աշխատանքներ սկսել»: