Հետևեք մեզ։

Դուրս կբերվի հրաշագործ Ավետարանը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

22:23, 01 օգոստոս 2025
Դուրս կբերվի հրաշագործ Ավետարանը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը հայտարարում է․ «Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Ապարանի տարածաշրջանի հոգևոր հովվության նախաձեռնությամբ, օգոստոսի 3-ին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց դեպի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի տեղի կունենա Ոխտերթ, որտեղ հավատացյալներին օրհնություն բաշխելու համար Սուրբ Նարեկ մատուռից դուրս կբերվի և Սուրբ Հակոբ եկեղեցի կտարվի հրաշագործ Ավետարանն ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

 

Հրավիրում ենք ամենքիդ մասնակից դառնալու այս ուխտագնացությանը և միասնական աղոթքով նորոգելու մեր հոգևոր կյանքի ճանապարհը:

 

Ուխտերթը կմեկնարկի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու բակից հոգևորականների առաջնորդությամբ՝ քայլերթով դեպի Սուրբ Հակոբ եկեղեցի, մեկնարկը՝ առավոտյան ժամը 09:00-ին»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները