Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊԲ

10:32, 05 հունիս 2023
Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊԲ
Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմը կորուստներ չունի։ Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:
 
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
 
Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։