Հետևեք մեզ։

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի

10:41, 02 օգոստոս 2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկություն են ստացել հուլիսի 31-ի առավոտյան:

«Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով․ խափանման միջոցը` կալանք»,- ասված է հաղորդագրությունում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները