Հետևեք մեզ։

Հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +41 աստիճանի

11:46, 03 օգոստոս 2025
Հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +41 աստիճանի

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 2-7-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ցերեկը ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +39…+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին կլինի նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևանում օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

 

Մարզերում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները