Հետևեք մեզ։

Զելենսկին նշանակել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի նոր հրամանատար

17:59, 03 օգոստոս 2025
Զելենսկին նշանակել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի նոր հրամանատար

Վլադիմիր Զելենսկին գեներալ-լեյտենանտ Անատոլի Կրիվոնոժկոյին նշանակել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար, հաղորդում է RBC-Ukraine գործակալությունը։

 

«Զելենսկին գեներալ Անատոլի Կրիվոնոժկոյին նշանակել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար», - ասվում է գործակալության Telegram ալիքում։

 

Կրիվոնոժկոյի նշանակումից առաջ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը, որը նախորդ տարվա օգոստոսի 30-ին ազատվել էր պաշտոնից: 

Ռուսական կողմը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել:

Վերլուծական