Հետևեք մեզ։

Մահացել է Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության 3-րդ կուրսի ուսանողուհին

08:29, 04 օգոստոս 2025
Մահացել է Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության 3-րդ կուրսի ուսանողուհին

Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անժելա Հովսեփյանը։

Անժելան համալսարանում ստանում էր իր երկրորդ բարձրագույն կրթությունը՝ աչքի ընկնելով բարձր առաջադիմությամբ, պատասխանատվությամբ և մարդկային բացառիկ որակներով։ Նա «Օհանյան» կրթաթոշակակիր էր՝ որպես գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողուհի, ով միշտ պատրաստ էր օգնել ընկերներին և ներգրավված էր համալսարանական կրթական կյանքում։

 

Եվրասիա միջազգային համալսարանի ողջ անձնակազմը և ուսանողները խոր ցավով են կիսում Անժելայի ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը։ Նրա պայծառ հիշատակն անմար կմնա մեր սրտերում։ Խոնարհվում ենք...

Վերլուծական

Ամենաընթերցվածները