Կամչատկայի Մուտնովսկի հրաբխի վրա ջերմային անոմալիա է գրանցվել, ինչը վկայում է ներքին ակտիվության աճի մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
«Կամչատկայի հրաբխագետները տագնապ են հնչեցնում. Մուտնովսկի հրաբխի վրա ջերմային անոմալիա է գրանցվել։ Ներքին ակտիվության աճի մասին վկայող այս երևույթը հանգեցրել է նրան, որ հրաբխին շնորհվել է վտանգի դեղին կոդ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հետցնցումների անդադար հոսքի պատճառով Մուտնովսկի հրաբխի ճշգրիտ սեյսմիկ մոնիթորինգը և դրա ժայթքումների ճշգրիտ կանխատեսումն անել հնարավոր չէ։ Մասնագետներն ընդգծել են, որ այս հրաբուխ այցելելը չափազանց վտանգավոր է և կատեգորիկ խորհուրդ չի տրվում։