Հետևեք մեզ։

Ամենաշատը կարոտում եմ մորս և հորս. Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Անդրանիկ Միքայելյան

11:34, 05 հունիս 2023
Ամենաշատը կարոտում եմ մորս և հորս. Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Անդրանիկ Միքայելյան

Ադրբեջանի հեռուստաալիքներից մեկը պատրաստել է ռեպորտաժ Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ։ Տեսանյութում ցուցադրվում է, ըստ հեռոիստաընկերության՝ նրանց պահման վայրը, որից հետո հայ ռազմագերի Անդրանիկ Միքայելյանը ներկայանում է և կատարում «Մարտիկի երգը»։

«Ամենաշատը կարոտում եմ մորս և հորս։Կարմիր Խաչի ներկայացուցիչը ամեն 5 շաբաթը մեկ գալիս՝ մեզ տեսնում է, նրա միջոցով կարողանում ենք կապ հաստատել մեր ծնողների, հարազատների հետ, այնտեղից իմանում ենք մեզ անհրաժեշտ տեղեկությունները»,-ասաց 1998 թվականին ծնված գյումրեցի Անդրանիկ Միքայելյանը։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ