Հետևեք մեզ։

Մինսկում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Վիեննայում, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունները վերանորոգվել են, մեքենաները՝ փոխվել․ Արարատ Միրզոյան

11:35, 05 հունիս 2023
Մինսկում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Վիեննայում, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունները վերանորոգվել են, մեքենաները՝ փոխվել․ Արարատ Միրզոյան

Դեսպանատների կապիտալ վերանորուգումներ են արվել։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Բյուջետային միջոցներից գումարներ են փոխանցվել Մինսկում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Վիեննայում, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունների վերանոգոման համար, գրեթե 446 հազար ԱՄՆ դոլարի չափով։ 2022 թվականի հունվարի դրությամբ օտարերկրյա պետություններում գործող  դիվանագիտական ներկայացուցչություններում առկա տրանսպորտային միջոցներից 48-ը հնամաշ էին, ծախսատար, մենք սրանք փոխարինել ենք 37 նոր ավտոմեքենայով։ Կենտրոնական ապարատում  առկա գրասենյակային կահույքի և տեխնիկայի մի զգալի մասը խիստ հնացած էր և շահագործման համար ուղղակի ոչ պիտանի և 2020-ին 43,5 մլն դրամի տեխնիկա ու կահույք է ձեռք բերվել»,-ասաց ԱԳ նախարարը։

Անդրադառնալով օտարերկրյա դեսպանություններում արարողակարգային միջոցառուների համար գանձված տուրքին Միրզոյանն ասաց․ «Գանձվել է 2 մլրդ 705 մլն դրամ»։ 

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ