Հետևեք մեզ։

Հայ ժողովուրդն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարությունները․ Գարեգին Բ

12:44, 04 օգոստոս 2025
Հայ ժողովուրդն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարությունները․ Գարեգին Բ
Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոսթոնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի։ Հայտնում է Մայր Աթոռը։
 
 
Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, ինչն առ հայրենին և հոգևոր-ազգային արժեքները հավատարմության լավագույն դրսևորումն է: Այս գործում Նորին Սրբությունը կարևորեց նաև սփյուռքում իրենց ծառայությունը մատուցող հոգևոր սպասավորների դերը:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարություններն ու փորձությունները:
 
 
Վերջում Հայոց Հովվապետը պատգամեց ուխտավոր հայորդիներին հավատարիմ մնալ ազգային ինքնությանը, ամրապնդել իրենց սրտերում սերն ու նվիրումը հայրենիքի և Հայոց Եկեղեցու նկատմամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները