Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը դատարան է ուղարկվել, Aysor.am-ին այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Միքայել Սրբազանը զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով՝ կատարել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:
Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):