Կյանքի 93-րդ տարում մահացել է խորհրդային և վրացական կինոյի նշանավոր անուններից, կինոյում մեծ վաստակի համար խորհրդային և վրացական գրեթե բոլոր պատվո արժևորումներին արժանացած կինոռեժիսոր Էլդար Շենգելայան։
Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունն ու հավելում՝ Շենգելայան նաև Հայաստանի ու հայ կինոյի մեծ բարեկամն էր։
Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար կինոռեժիսորը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակի։