Ո՞ր մի անուղեղն է Փաշինյանին խորհուրդ տվել նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամի հետ բարևել․ Գեղամ Մանուկյանը լուսանկար ցույց տվեց Միրզոյան (տեսանյութ)
13:01, 05 հունիս 2023
Այսօր ԱԺ-ում 2022 թ․ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ցույց տվեց մի նկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը ձեռքսեղմամբ բարևում է մի հայտնի թուրքի և հարցրեց․ «Էս մարդուն ճանաչո՞ւմ եք»։
Միրզոյանն ասաց՝ դեմքը ծանոթ է։ Մանուկյանը մանրամասնեց․ «Սա Թուրքիայում հայտնի «Սուլեյման աղա» աղանդի իմամներից է՝ Ադեմ Շեներ, շատ հայտնի է՝ ծայրահեղական հայացքներով և բազմաթիվ սկադնալներով հայտնի։ Երկու օր առաջ Էդրողանի եդրման արարողությանը չգիտեմ՝ որտեղից, Նիկոլ Փաշինայնը սրա հետ է բարևել, և առնվազն թուրքական թվիթերյան տարածքում բավականին ծաղրալից արձագանքի է արժանացել։ Խոսում եք արարողակարգից, ուզում եմ հասկանալ՝ ո՞ր մի անուղեղն է խորհուրդ տվել երդման արարողության ժամանակ նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամի հետ բարևել»։
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ ենթադրում է՝ ինչ-որ ընդմիջումային պահի, մի միջոցառումից մյուսի անցման ժամանակ մարդիկ շփվում են, ինչ-որ մարդիկ իրար բարևում են, հարցնում են՝ ինչպես եք։ «Եվ այդտեղ այդդքան օպերատիվ հասցնել բոլոր հյուրերին տեղեկացնել բոլորի մաիսն կենսագրականներով, հայացքներով, գործունեության տարբեր ասպեկտներով, մի քիչ իրատեսական չէ, կարծում եմ։ Եվ, եթե մարդ է կանգնած, կապ չունի՝ Հայաստանի վարչապետը և կոնկրետ Ձեր նշած այդ իմամը չէ, երկու մարդ են կանգնած, մեկը մյուսին մոտենում և բարևում են․․․ ընդամենը բարևի մասին է խոսքը, ես չգիտեմ՝ այնտեղ ինչ քաղաքական բաներ եք բխեցնում»,-ասաց Միրզոյանը։