Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը։
Նախքան նիստի մեկնարկը երեք լրատվամիջոցի հետ զրույցում Աշոտ Փաշինյանն ասաց, որ իր կամքով է նստել մեքենան, սակայն առևանգումը մեքենան նստելու մասին չէ։
Hayastan.news-ի հարցին, թե ո՞ր պահից է սկսվել առևանգումը, Աշոտ Փաշինյանն ասաց՝ այն պահից, երբ ես ուզում էի իջնել մեքենայից․« Եվ տիկին Գայանեն թույլ չտվեց»։
«Հարցը նրանում է, որ ես տիկին Գայանեին շատ հարգանքով ասել եմ՝ տիկին Գայանե, այսքան ժամանակ չի եղել իրավիճակ, որ դուք փորձեք կապնվել, ինքը անձամբ չէ, բայց այլ ծնողնե եղել են, որ փորձեն ինձ հանդիպել ու չհանդիպեն, իմ համարն ուզեն ունենալ, ու չունենան։ Հիմա ասում եմ՝ իմ կամքից անկախ, ինչո՞ւ եք ինձ տանում Եռաբլուր, եթե կարիք ունեք հանդիպելու, կհանդիպենք, եթե ուզում եք Եռաբլուրում հանդիպենք՝ կքննարկենք, բայց ինչ վերաբերում է այս պահին, այս պահին չեմ ուզում գալ Եռաբլուր»։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է կամավոր նստել մեքենան, Աշոտ Փաշինյանն ասաց՝ տիկին Գայանեն ինձ ասել է՝ նստենք մեքենան՝ զրուցենք։
Մանրամասները՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ