Հետևեք մեզ։

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, թե ինչի վրա է օգտագործելու իր գրքի վաճառքից ստացված ողջ եկամուտը

18:27, 05 օգոստոս 2025
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, թե ինչի վրա է օգտագործելու իր գրքի վաճառքից ստացված ողջ եկամուտը

«Russia Today» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ «Սկզբում խոսքն էր, վերջում՝ թիվը» գրքի վաճառքից ստացված ողջ եկամուտը կտրամադրվի բարեգործական նպատակներով և  առաջնագծին օգնելու համար։ «Այն ամբողջ գումարը, որը ես կստանամ, անձամբ ես կստանամ այս գրքից, ցանկացած հոնորար դրանք կտրամադրվեն այլ մարդկանց  և առաջնագծին օգնելու համար, կծախսվեն բարեգործական նպատակներով», - ասել է Սիմոնյանը «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

Սիմոնյանը նաև պատմել է, որ նախքան իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի կլինիկական մահ ապրելը և կոմայի մեջ ընկնելը, իրենց ընտանիքը «ապրել է այս գրքով», դրա ճակատագրով՝ երեկոյան վերընթերցելով այն և խմբագրումներ կատարելով։

Վերլուծական