Հետևեք մեզ։

Լոպեսի համերգից «Հանրապետական» ստադիոնում խաղ անցկացնել հնարավոր չէ. խոտածածկը շատ է վնասվել. Սպուտնիկ Արմենիա

17:39, 05 օգոստոս 2025
Լոպեսի համերգից «Հանրապետական» ստադիոնում խաղ անցկացնել հնարավոր չէ. խոտածածկը շատ է վնասվել. Սպուտնիկ Արմենիա

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ` խոտածածկի վատ վիճակի պատճառով։ Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։

Կայքի տեղեկություններով` խոտածածկը ոչ թե վնասվել, այլ շատ է վնասվել, ու մարզադաշտի աշխատակազմից ահռելի աշխատանք է պահանջվելու խոտածածկը կարգի բերելու համար։

Նշենք, որ օգոստոսի 21-ին «Հանրապետական» մարզադաշտում պետք է տեղի ունենա Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա»– «Լինքոլն» հանդիպումը։ Իսկ սեպտեմբերի 6-ին ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը պետք է հյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին։

Ըստ կայքի աղբյուրների` խոտածածկի վիճակը կարգավորել ու համապատասխանեցնել պահանջվելիք ստանդարտներին մինչ այդ օրերը հնարավոր չի լինի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները