Միքայել Սրբազանը նամակ է գրել կալանավայրից.
«Սիրելիներ.
Լրացավ իմ կալանավորման 40-րդ օրը …
Փառք Ամենակալին, Սուրբ Հոգու զորությամբ առույգ եմ, կայտառ և ուրախ Աստուծով:
Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց և՛ Աստծուն, և իմ հավիտենական հայրենիքին, և´ իմ սիրելի ժողովրդին:
Առաջ Աստված …
«Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:»:
Սա էլ Սաղմոսաց գրքից՝ ուղղված անօրեններին:
Փառք Քեզ, Աստուած, փառք Քեզ, ամեն ինչի համար, Փառք քեզ …
05.08.2025 թվական»: