Հետևեք մեզ։

Ջոն վան’ տ Սխիպը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

13:30, 06 օգոստոս 2025
Ջոն վան’ տ Սխիպը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

 

«ՀՖՖ-ն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնում պարոն վան’ տ Սխիպին և նրա աշխատակազմին պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար։ Չնայած համագործակցությունը կարճաժամկետ էր, բայց հուսանք՝ նրա աշխատանքը հիմք դրեց ապագա առաջընթացի համար։ Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիան որոշել է գալիք տարվա համար շարժվել այլ ուղղությամբ՝ տեղական մարզչական շտաբով»,- ասված է ֆեդերացիայի հայտարարության մեջ։  

Վերլուծական