Հետևեք մեզ։

Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը վերացվել է․ փաստաբան

12:07, 06 օգոստոս 2025
Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը վերացվել է․ փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ Սարգիս Պետրոսյանի, որոշում կայացրեց Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքի դեմ ներկայացված բողոքը բավարարելու և բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է փաստաբան Միքայել Համբարձումյանը։

«8-ամսյա նախաքննության ընթացքում որևէ քննչական գործողություն չէր կատարվում պարոն Չենբերջյանի հետ, ավելին՝ քննիչը և դատախազը բացակայելու արգելք խափանման միջոցը չէին վերացնում առանց ողջամիտ որևէ հիմնավորման, դատարանի որոշման արդյունքում  խախտված իրավունքը  վերականգնվեց…»,- գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները