Մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի։ Factor.am-ի այս տեղեկությունը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Ազատյանի պաշտպան Արթուր Պիվազյանը Factor.am -ին հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։
Մինչ այս խափանման միջոցների կիրառումն Ազատյանն ավելի քան 20 օր տնային կալանքի տակ է եղել։ Արամ Ազատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար։ «Ապացույցները թյուրիմացություն են, բնականաբար, Ազատյանը չի ընդունում մեղադրանքը»,- հայտարարեց փաստաբանը։
Պիվազյանը նաև ասաց, որ դիմել են Եվրադատարան, դիմումը մուտք է եղել, այլ տեղեկություն չունեն։
Ամբողջական հոդվածը ՝ սկզբաղբյուր կայքում։