Հետևեք մեզ։

Նոր մանրամասներ պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին

16:25, 06 օգոստոս 2025
Նոր մանրամասներ պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին

ՆԳՆ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել այսօր պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, այսօր՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի վրա միմյանց են բախվել «Գազ 3129» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով «Գազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց են հոսպիտալացվել նաև «Նիսանի» վարորդն ու երեք ուղևորները։

«Նիսանի» մյուս` 22-ամյա ուղևորը բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին։

NEWS.am–ի տեղեկություններով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 6 քաղաքացիներից 4-ը պայմանագրային զինծառայողներ են։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։

Մեր տեղեկություններով, նրանք Արմավիրի մարզ N զորամասում են ծառայում։ Վթարը տեղի է ունեցել ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում՝ քաղաքացիական մեքենայով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները