Հետևեք մեզ։

Ֆրանսիայի հարավում մոլեգնում են անտառային հրդեհները

19:34, 06 օգոստոս 2025
Ֆրանսիայի հարավում մոլեգնում են անտառային հրդեհները

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում բռնկված անտառային հրդեհը, որը մեկ օրում 13 հազար հեկտար է ընդգրկել, խոշորագույնն է առնվազն վերջին 20 տարվա ընթացքում՝ նշել են ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները:

Ֆրանսիայի բնապահպանական բարեփոխումների նախարարը հայտարարել է, որ Օդում հրդեհը զբաղեցրել է այնքան տարածք, որքան այրվել է ամբողջ երկրում 2024 թվականի ընթացքում: Դա նաև 2023 թվականին այրվածից երկու անգամից ավելի  է:

Ավելի վաղ Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի իշխանությունները հայտնել էին, որ մեկ մարդ զոհվել է, ևս 9-ը տուժել Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով: Հրդեհը ոչնչացրել է մոտ 30 մեքենա, այրվել է 25 տուն։ Առանց Էլեկտրականության է մնացել 2,5 հազար տնային տնտեսություն։ Բազմաթիվ ավտոճանապարհներ փակվել են։

Վերլուծական