Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն Հնդկաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ռուսական նավթ գնելու համար

19:38, 06 օգոստոս 2025
ԱՄՆ-ն Հնդկաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ռուսական նավթ գնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ռուսական նավթ գնելու համար Հնդկաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին:

Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Հնդկաստանից ներմուծումը կհարկվի 25 տոկոս լրացուցիչ սակագնով: Այժմ հնդկական ապրանքների համար ԱՄՆ-ում արդեն սահմանվել է 25% մաքսատուրք։ Նոր մաքսատուքերն ուժի մեջ կմտնեն 21 օրից։ 

Նշվում է նաև, որ նմանատիպ մաքսատուրքերը կարող են տարածվել այլ երկրների վրա, որոնք ռուսական նավթ են ներկրում, այդ թվում՝ երրորդ երկրների միջոցով։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Ռուսաստանը համարվում է ԱՄՆ ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող երկիր: 

Վերլուծական