Հետևեք մեզ։

Մեծ առաջընթաց է գրանցվել. Թրամփը՝ Ուիթքոֆ-Պուտին հանդիպման մասին

23:21, 06 օգոստոս 2025
Մեծ առաջընթաց է գրանցվել. Թրամփը՝ Ուիթքոֆ-Պուտին հանդիպման մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում կատարած գրառման միջոցով անդրադարձել է Սթիվ Ուիթկոֆի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանն՝ այն անվանելով արդյունավետ։

 

«Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը քիչ առաջ շատ արդյունավետ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել»,- գրել է ԱՄՆ նախագահը։ 

Թրամփը հանդիպումից հետո զրուցել է եվրոպացի մի քանի դաշնակիցների հետ և նրանց տեղեկացրել հանդիպման ընթացքի մասին։

 

«Դրանից հետո ես խոսել եմ եվրոպացի մեր որոշ դաշնակիցների հետ։ Բոլորը համաձայն են, որ այս պատերազմը պետք է ավարտվի, և առաջիկա օրերին ու շաբաթներին մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- գրառումը եզրափակել է նա։

 

Վերլուծական