Հարգելի դատարան, եթե խափանման միջոցի վերաբերյալ քննարկում է սկսվում և ես բան չեմ ասում, դա չի նշանակում, որ պաշտպանական կողմը պետք է մաքսիմալիստական մոտեցումներով հարցին մոտենա: Այս մասին այսօր դատական նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանը:
«Քննարկման նույնիսկ ենթակա էլ չէ, իմ կարծիքով, տեղին չէ ասելը, որ խափանման միջոց տնային կալանքից պետք է անցնի բացարձակ ազատության։ Պաշտպանական կողմը մինչև բուն դատավարության անցնելն փորձում է տեղի ունեցածին, որին ես ինքս հանցանք եմ անվանում, տարբեր մանիպուլատիվ որակումներով ասում է, թե միջադեպ է տեղի ունեցել տիկին Գայանեի ու Աշոտ Փաինյանի մասնակցությամբ ու մենք դա հանրայնացրել ենք: Ես ինձ թույլ չեմ տա մեղադրանքին անդրադառնալ, բայց պաշտպանական կողմը անդրադառնում է, ինչ-որ որակումներ է տալիս, որը, ըստ էության, կարող է խանգարել դատավարությանը:
Շատ կերետ կան, որոնց մասին պաշտպանական կողմը խոսել ա ու դրանք չեն համապատասխանում իրականությանը: Տիկին Գայանեն, կներեք, շատ աղմկահարույց դեպքերի հետ է կապվել: Այդ միջադեպը, երբ տեղի է ունեցել, ինքը դատարանից էր դուրս գալիս այն պատճառով, որ ինքը պաշտոնատար անձանց մուտքը արգելել էր «Եռաբլլուր»: Ի՞նչ վարքագծի մասին է խոսքը: Այն խումբը, այն կազմակերպությունը, որի անունը ես ինքս չգիտեմ, որոնք այդ պահին գտնվում էին այդտեղ, այդ կազմակերպությունը հայտնի է հանրային սպառնալիքներ, մանկապարտեզներ պայթեցնելու մասին հայտարարություններ անելով, ու պաշտպանական կողմը եկել, այնպես է դրա մասին խոսում, կարծես ակադեմիկոսների ու գիտնականների մասին է խոսքը, որոնք ամբողջ օրը մաթեմատիկայով են զբաղված»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խափանման միջոցին, չունեմ այն պատճառով, որ ենթադրում էի, որ պաշտպանական կողմն ավելի համագործակցող մոտեցում ցույց կտա և կարիք չի լինի էս ամենին անդրադառնալ: Եթե պաշտպանական կողմն այս մոտեցումն է որդեգրել, ուրեմն շատ բարի, ուրեմն իմ մոտեցումն այն է, որ նույնիսկ տնային կալանքը կարող է նաև մեղմ համարվել այս դեպքի համար՝ հաշվի առնելով, որ եղել է ծանր հանցագործություն, որը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում»,-հայտարարեց Փաշինյանը: