Հետևեք մեզ։

Հայաստանը ներկայացնող շախմատիստները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնություններում

11:56, 07 օգոստոս 2025
Հայաստանը ներկայացնող շախմատիստները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնություններում

Հայաստանի շախմատի պատանիների հավաքականի անդամ  Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հովակիմյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և մեկ միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։

Հայաստանի ընտրանու անդամ Մանվել Առաքելյանն էլ դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:

Առաքելյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ 

 

 

Վերլուծական