Դատարանը 1 ամիս 15 ժամկետով կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է։
«Ուշացած արդարադատություն Գայանե Մարտիրոսյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Հովհաննիսյանի որոշմամբ` տնային կալանք։ Շարունակիր վախենալ, Նիկոլ, Եռաբլուրից և զոհված տղերքի մայրերից, իսկ Թուրքիայում նշիր հաղթանակդ հայի նկատմամբ»,- գրել էր Մարտիրոսյանի փաստաբանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ՝ Աշոտ Փաշինյանի գործով Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ խափանաման միջոց էր ընտրել կալանավորումը։
Ըստ Աշոտ Փաշինյանի՝ «նույնիսկ տնային կալանքը կարող է նաև մեղմ համարվել այս դեպքի համար՝ հաշվի առնելով, որ եղել է ծանր հանցագործություն, որը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում»: