Ես մայր եմ, որը ունի աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չի ցանկանա ոչ մի մոր, նույնիսկ Աշոտի մորը: Այս մասին դատարանում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը:
«Ես չգիտեմ՝ ոնց կընկալեք իմ ասածները, չեմ ցանկանա ոչ մեկին այն ցավը, որը մենք զգում ենք: Մենք ապրում ենք Եռաբլուրում, պետք չէ վախենալ Եռաբլուրից, Եռաբլուրը սրբավայր է, աղոթատեղի է: Իսկ առևանգում ու նման բաների համար մարդիկ ավելի համապատասխան տեղ են տանում և ավելի լավ են պատրաստվում, քան այդ օրը: Այդ օրը ես հանդիպել եմ Աշոտին և գուցե էմոցիոնալ եմ եղել, բայց իմացեք, որ ես երբևէ չեմ ցանկանա ոչ մի մոր նման բան և ինձ թույլ չէի տա նման բան զուտ բարոյական տեսանկյունից»,- ասաց նա:
Նշենք, որ դատարանը որոշեց կալանավորել Գայանե Մարտիրոսյանին 1 ամիս 15 օր ժամկետով: Նշենք նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։