Հետևեք մեզ։

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ բողոքները մերժվել են

10:12, 08 օգոստոս 2025
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ բողոքները մերժվել են

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները` 29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ: Այս մասին 24News-ին հայտնեցին Քրեական դատարանից:

Թե ի՞նչ հիմքով է մերժվել, դատարանից նշեցին` ավելի ուշ կհայտնեն:

Հիշեցնենք, որ Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ի նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։

2003-ին՝ Հայաստանում մահապատժի վերանալուց հետո, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Վերլուծական

Ամենաընթերցվածները