Հետևեք մեզ։

Վերաքննիչ քրեական դատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները

18:19, 08 օգոստոս 2025
Վերաքննիչ քրեական դատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ապօրինի է ճանաչվել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները։

 

Փաստաբան Արմեն Ֆերոյանը գրում է.

«2025 թվականի օգոստոսի 8-ին Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են:

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանն, ըստ էության, փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։ Այսպիսով, վերաքննիչ դատարանը հաստատել է, որ նշված բնակարաններում կատարված խուզարկություններն եղել են ակնհայտ ապօրինի»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները