Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում Սևան-Երևան մայրուղում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶիԼ» մակնիշի բեռնատար մեքենան։
Ինչպես տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, բեռնատարի թափքում հայտնաբերվել է 4 խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգված (չիմ), որը քաղաքացի Ա.Ղ.-ն անօրինական դուրս էր բերել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից։
Ըստ աղբյուրի՝ սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Նշվում է, որ իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։