Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր սոցցանցերում հրապարակում է արել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի` Վաշինգտոնում հանդիպման մասին։ «Այսօր Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին համատեղ հռչակագիր և, նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը, կարևոր քայլ կատարեցին վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Շնորհավորում եմ մեր ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Թող միշտ խաղաղություն լինի։ Թող Ալլահը հանգստություն պարգևի նահատակների՝ մեր հերոս որդիների հոգիներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր հողերը «օկուպացիայից» (չակերտները՝ Hayastan.news) ազատագրելու համար։ Թող Ամենակարողը պաշտպանի մեր հայրենի Ադրբեջանը»։
«Թող Ալլահը հանգստություն պարգևի մեր նահատակներ հոգիներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր հողերը «օկուպացիայից» ազատագրելու համար». Մեհրիբան Ալիևա
09:23, 09 օգոստոս 2025