Հետևեք մեզ։

Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները

09:25, 09 օգոստոս 2025
Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները

Օգոստոսի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի   արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը անկեղծորեն շնորհավորել է միրենց երկրին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պատմական նվաճումների կապակցությամբ։ Նախարարները ընդգծել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը մեծ նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։

 

Նշվել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և համապատասխան կառույցների լուծարման համատեղ կոչը կարևոր ներդրում են խաղաղության գործում։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը։

Վերլուծական