Հետևեք մեզ։

ՀԷՑ-ի բաժնետեր Նարեկ Կարապետյանն ընդդեմ ՀԾԿՀ-ի հայց է ներկայացրել դատարան

08:17, 09 օգոստոս 2025
ՀԷՑ-ի բաժնետեր Նարեկ Կարապետյանն ընդդեմ ՀԾԿՀ-ի հայց է ներկայացրել դատարան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետեր և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը երեկ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և վերջինիս նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի։

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025թ. հուլիսի 15-ի  հաղորդման հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը 18.07.2025թ. «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին» որոշում էր կայացրել։ Նարեկ Կարապետյանը պահանջում է ճանաչել վարույթ հարուցելու իրավահարաբերության բացակայությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները