Հետևեք մեզ։

Երևանում տապալվել են ծառեր, վնասվել շինության տանիքներ․ ՆԳՆ

08:49, 09 օգոստոս 2025
Երևանում տապալվել են ծառեր, վնասվել շինության տանիքներ․ ՆԳՆ

Օգոստոսի 8-ին, ժամը 19:50-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել շինության տանիքներ, պոկվել շենքի արտաքին երեսպատման սալիկներ, թուլացել լուսացույց։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից  մարտական հաշվարկներ։

Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ իրականացնելով կոտրված ծառերի ճյուղերի մասնատման և հեռացման, տարածքների սահմանազատման, տանիքի թուլացած թիթեղների և լուսացույցերի ապամոնտաժման աշխատանքներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները